Երգչուհի Սոնա Ռուբենյանը և կիթառահար, հումորիստ Գարիկ Պապոյանը, երկրպագուներին հիացրել են Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա գրված «Բինգյոլ» երգի յուրօրինակ կատարմամբ։

Գարիկը Instagram-ի իր էջում հրապարակել է երգի անոնսը` նշելով, որ այն ամբողջությամբ կարելի է դիտել youtube ալիքում։ Հիշեցնենք, որ Գարիկ Պապոյանը ողնաշարի ծանր վիրահատությունից հետո վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից: