Միխայիլ Գալուստյանը Instagramում տեսանյութ է հրապարակել։

«Կիրիլ Կապրիզով, շնորհակալություն նվերի համար… Հենց այս մականով է նա հաղթական գոլը խփել գերմանացիների հետ խաղում… Բացի այդ, ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել Պաշկա Դացյուկին ահա այս ձեռնոցների համար. դրանք հրաշալի են և տղաների ինքնագրերով»։ Նա պարծեցել է նաև պաստառով, որի վրա ոսկե մեդալակիրներն իրենց ինքնագրերն են թողել։